Բաժիններ՝

Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-­ի գումարտակների տեղակայման հարցում Բելառուսը ուղիղ սպառնալիք չի տեսնում

Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-­ի գումարտակների սպասվող տեղակայման հարցում Բելառուսն ուղիղ սպառնալիք չի տեսնում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան: «Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-­ի հավելյալ զորամիավորումների տեղակայման հարցը մենք Բելառուսում չենք դիտարկում որպես սպառնալիք»,­- ասել է Կուպչինան Կիևում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Լեհաստանում ու Բալթյան երկրներում ստեղծել 4 բազմազգ գումարտակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս