ԵԱՏՄ-­ում քննարկվել են միասնական թվային տարածության ստեղծման հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել են ԵԱՏՄ տարածքում միասնական թվային տարածության ստեղծմանը նվիրված առաջին քննարկումները: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված հարցով Հանձնաժողովի աշխատանքային խումբը ձևավորվել է ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի և հաղորդակցական­տեղեկատվական հարցերով ԵԱՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորությամբ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան պետական գերատեսչությունների, բիզնես կառույցների, գիտական­համալսարանական շրջանակների, ինչպես նաև Հանձնաժողովի ներկայացուցիչներ:

«Մենք պետք է 10-­15 տարի առաջ նայենք: Միության թվային տարածությունը ԵԱՏՄ նպատակների իրականացման համար նոր հնարավորություններ է ստեղծում»,­ նշել է Կարինե Մինասյանը: Նա նաև ընդգծել է, որ միության թվային տարածության ձևավորումը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների խորացման և առկա խոչընդոտների վերացման բանալին:

ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ստեղծման հիմնական ուղղություններն են ինտեգրացիոն գործընթացների թվային արդիականացումը, թվային շուկաների ստեղծումը, թվային ենթակառուցվածքների և ակտիվների ձևավորումը, թվային տնտեսության անցման համար անհրաժեշտ ցանցերի և կենտրոնների ձևավորումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031