Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային օդանավակայանում՝ Աբու-Դաբի քաղաքում, չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթերը: Այս մասին այսօր հայտարարել է օդանավակայանը վերահսկող ընկերությունը, հայտնում է Trend-ը:
Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն էր պատմության մեջ: Նրա ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ-շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում:
«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլեւս անշրջելի իրողություն են եւ հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը եւ այդ ճանապարհին ունեցած հաջողությունները»:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում է աշխարհում «տնտեսության փլուզման աճող ռիսկերի մասին», գրում է Financial Times-ը:
ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց անհանգստություն են հայտնում՝ կապված ԵՄ-ի ու Թուրքիայի պայմանավորվածության առնչությամբ, որը նախատեսում է միգրացիոն հոսքի կրճատում:
Բանգլադեշում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան Բենգալյան նեղուցում աղետի ենթարկված բեռնատար «Ան-26» ինքնաթիռի աղետի վայրում:
Շվեյցարիայի իշխանությունները Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում խուզարկության ընթացքում առգրավել են կարևոր մի փաստաթուղթ, որը վկայում է Բլատերի ապօրինի գործարքի մասին:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
«Մենք չենք կարող հիանալ այն բանից, որ Ադրբեջանը զենք է գնում և դրա հետ միասին՝ սպառնում սանձազերծել նոր պատերազմ: Ու մեզ դուր չի կարող գալ, որ սպառազինությունները գնվում են մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում ՀՀ-ի հետ գործակցելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»:
Սիրիայում, հնարավոր է, սպանվել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հայտնել են ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները:
Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայերին վիրավորելու հիմնավորմամբ Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ դատական հայց է ներկայացրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ:
Արգենտինայի երկնքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, 1-ը հոսպիտալացվել է, հայտնում է Todo noticias պարբերականը:
Բեռնատար «Ան-26» ինքնաթիռը, որում գտնվել է 4 ռուս, կործանվել է Բանգլադեշի ափերի մոտ, նվազագույնը 1 մարդ զոհվել է, հայտնում է dnews24.com օնլայն պարբերականը:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրությունների թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը հաղթանակել է Միչիգան նահանգի նախնական կուսակցական ընտրություններին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Սլովենիան հայտարարել է ներգաղթյալների համար երկիր մուտք գործելու կանոնների կտրուկ խստացման մասին, հայտնում է BBC-ն:
Չինաստանը ծրագրում է առաջիկա հինգ տարում (2016-2020 թթ.) կառուցել 50 նոր օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Չինաստանի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը:
ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավարուհի Էրին Էնդրյուսին 55 մլն դոլարի փոխհատուցում վճարելու վճիռ է կայացրել:
«Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում հենց այդպիսի որակներ ունի, ուստի պետք է խուսափել էլ ավելի մեծ կախվածությունից»,- ընդգծեց Մենագարիշվիլին:
The Economist-ը ներկայացրել է երկրների ինդեքսը, որտեղ կանայք առավել մեծ շանսեր ունեն բացարձակ հավասար պայմաններ ունենալ տղամարդկանց համեմատությամբ: Համապատասխան տվյալները ներկայացված են պարբերականի կայքում:
Ամերիկացի զինծառայողները մայիսին Վրաստանի Զինված ուժերի հետ դարձյալ զորավարժություններ կանցկացնեն, որոնք կկոչվեն Noble Partner («Վեհանձն գործընկեր»), որոնք, ինչպես անցած տարի, այս տարի ևս տեղի կունենան Վրաստանի տարածքում:
Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր բանակցությունները ծրագրվում է սկսել մարտի 17-ին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի քարտուղար Ջեսսի Շահինը:
Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները ձգտում են հասնել Օլիվիա ոչ մեծ գետի ափ, որը գտնվում է Հրո երկիր նահանգի մայրաքաղաք Ուշուայայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այժմ միայն ոտքով կարելի է հասնել այդ վայր, բայց տուրիստական ընկերություններն արդեն նկատի են առել երթուղու ժողովրդականությունը եւ մտածում են, թե ինչպես այն ավելի հասանելի դարձնեն բոլոր ցանկացողների համար:
Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա հունիսին, եթե իրականացվի 72 պայման, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ևս մեկ նախագիծ է ընդգրկվել, որն առնչվում է ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախաձեռնությանը:
«Շատերը կարծում են, որ Ադրբեջանում մամուլի ազատության վրա ճնշումը կապված է Ուկրաինայում նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումով ավարտված Մայդանի վախի, կամ նավթի էժանացման հետ: Ադրբեջանում իրավունքների պաշտպանության պատճառով կալանվածներ կան: Վախեցված, ծեծված, սպանված, դատական հետաքննություն չտեսած մարդիկ կան», -նշել է նա:
Հարավային Կորեան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Նորացված ցուցակում ընդգրկվել է 38 պաշտոնյա և 30 կազմակերպություն, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի վարչապետի գրասենյակին:
Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին: Իր որոշման մասին Բլումբերգը գրել է Bloomberg View կայքի հեղինակային սյունակում, հայտնում է BBC-ն
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան որոշումներ է կայացնում, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ջունդ ալ-Աքսա» խմբավորումները հարձակումների են անցել Սիրիայի Հալեպ նահանգի հարավում՝ կառավարական զորքերից խլելով մի շարք առանցքային դիրքեր: