Բաժիններ՝

«Աշնանը կանցկացվի Քրիստոնյաների պաշտպանության երկրորդ համաժողովը». Լավրով

Քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված երկրորդ համաժողովը կանցկացվի 2016թ. աշնանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մեկուկես տարի առաջ Ժնևում մենք Վատիկանի ներկայացուցիչների և Լիբանանից և Հայաստանից մեր գործընկերների հետ անցկացրեցինք քրիստոնյաների պաշտպանության առաջին համաժողովը: Մենք հիմա նախապատրաստում ենք երկրորդ համաժողովը, որը կլինի ավելի մասշտաբային: Այն պլանավորված է 2016թ. աշնանը»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ քրիստոնյաների շահերը Եվրոպայի երկրներում ոչ պակաս ուշադրության են արժանի, քանի Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաներին արգելում են հրապարակավ նշել իրենց տոներն ու անգամ խաչ կրել, հիշեցրել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031