G20-ը կոմյունիկեում Թուրքիայի իշխանություններին աջակցող կետ չի ներառել
«Մեծ քսանյակի» երկրներն ամփոփիչ կոմյունիկեում չեն ներառել Թուրքիայի լեգիտիմ իշխանություններին աջակցող դրույթ՝ անտեսելով Անկարայի ջանքերը, գրում է RIA Novosti-ն` հղում անելով փաստաթղթի սևագրությանը:
Այսօր Չինաստանի Չենդու քաղաքում ավարտվել է G20-ի ԿԲ ղեկավարների և ֆինանսների նախարարների երկօրյա հանդիպումը:
Շաբաթ օրը գործակալության տրամադրության տակ հայտնված ամփոփիչ կոմյունիկեի սևագրությունում նախնական կետերից մեկը նվիրված է եղել Թուրքիային:
«Օրենքի գերակայության ամրապնդումը հիմնականն է կայուն զարգացման համար, և մենք աջակցում ենք Թուրքիայի օրինական իշխանությանը տնտեսական կայունության և բարգավաճման ապահովման նրա ջանքերում»,- ասված էր փաստաթղթի սկզբնական տեքստում, սակայն կոմյունիկեի վերջնական տարբերակում վերոնշյալ դրույթն արդեն բացակայել է:
Էկոնոմիկայի և ֆինանսների հարցով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին և Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել են, որ Անկարան է հանդես եկել նշված առաջարկով, սակայն հետո հանել է իր առաջարկությունը: