Բաժիններ՝

Մեքսիկայում զայրացած ցուցարարներն սպանել են քաղաքապետին, կան զոհեր

Վրդովված քաղաքացիները սպանել են հնդկացիական Սան-Միգել-Չամուլա քաղաքի ադմինիստրացիայի ղեկավարին, գրում է El Financiero թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքապետ Դոմինգո Լոպես Գոնսալեսն անցկացրել է գործարար հանդիպում, երբ ադմինիստրացիայի շենքի մոտ են հավաքվել բազմաթիվ բնակիչներ: Նրանք պահանջել են ավելի վաղ քաղաքին հատկացված 100 միլիոն պեսոն որպես աջակցություն տրամադրել տեղի արհեստավորներին:

Քաղաքապետի թիկնապահները փորձել են ցրել հավաքվածներին, սակայն ի պատասխան նրանք գործի են դրել հրազեններն ու սպանել քաղաքապետին:

Այնուհետ անկարգությունների մասնակիցները բարիկադներ են կառուցել քաղաք տանող ճանապարհնին ու պահանջել իշխանություններից հաշվետվություն ներկայացնել օգտագործված գումարների վերաբերյալ:

Նահանգի կառավարությունից ավելի ուշ հայտնել են, որ զոհերի թիվը հասել է մինչև 5-ի, ևս 12 մարդ վիրավորվել է: Մինչ այդ, տեղի ԶԼՄ-ները հայտարարել են, որ զոհերի թիվը ավելի շատ է և հասնում է 20-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031