Հալեպում դաշտային հոսպիտալներ են ավիահարվածների ենթարկվել
Հալեպում 4 դաշտային հոսպիտալներ և արյան փոխներարկման մեկ կայան է ենթարկվել ավիահարվածների, պնդում են Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստները:
AFP գործակալության տեղեկություններով՝ ավիահարվածների հետևանքով նորածին երեխա է մահացել:
3 հոսպիտալները գտնվել են քաղաքի արևելյան հատվածում, որը վերահսկվում է ապստամբների կողմից և որը ներկայում շրջապատված է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:
Եվս մեկ բժշկական հաստատություն գտնվում է քաղաքի արևմտյան շրջանում, որը վերահսկվում է կառավարական ուժերի կողմից:
Դեռ պարզ չէ, թե ով է իրականացրել ավիահարվածները, սակայն սիրիական ինքնաթիռները ապստամբների դիրքերը գնդակոծում են արդեն մի քանի ամիս շարունակ: