
Սիրիացի փախստականը Բավարիայում պայթյուն է իրականացրել, կա զոհ և վիրավորներ

Սիրիացի 27-ամյա փախստականը, որին Գերմանիայի իշխանությունները մերժել էին ապաստան տրամադրել, պայթուցիկ սարք է գործի դրել Բավարայի Անսբախ քաղաքի բարերից մեկի մուտքի մոտ:
Պայթյունի հետևանքով սիրիացին մահացել է, ևս 12 մարդ տուժել է:
Ինչպես հայտնել է Բավարիայի ՆԳՆ ներկայացուցիչը Reuters-ի հետ զրույցում, պայթյունը դիտավորյալ է իրականացվել:
«Ներկայում մենք կարծում ենք, ոչ դա դժբախտ դեպք չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ փախստականը, որի անունը դեռ չի հրապարակվում, ունեցել է հոգեկան խնդիրներ, հայտնել է Բավարիայի ՆԳՆ նախարար Յոահիմ Հերմանը:
Հայտնի է, որ տղամարդը նախկինում փորձել է երկու անգամ ինքնասպան լինել:
Սա Բավարիայում արդեն երրորդ հարձակումն է վերջին շաբաթվա ընթացքում:
https://www.youtube.com/watch?v=e8lWI3RNw20