Բաժիններ՝

Քերին և Շտայնմայերը քննարկել են Մյունխենի հրաձգությոունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է Մյունխենում իրականացված հարձակումը, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Քերին իր ցավակցություններն է հայտնել՝ կապված հարձակման հետ և խոստացել է ԱՄՆ-ի կողմից ցանկացած օգնություն գերմանական իշխանություններին:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայում կարևոր դերակատարման համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում 18-ամյա իրանցին հրաձգություն էր իրականացրել, սպանվել էր 10 մարդ:

Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031