Իրանում հակաահաբեկչական գործողության ընթացքում 23 քուրդ զինյալ է սպանվել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է 23 ահաբեկիչ: Այդ մասին այսօր Press-TV հեռուստաալիքին հայտնել է կորպուսի բրիգադի գեներալ Մաջիդ Արջմանդֆարը:
Նրա խոսքով՝ մինչև վերջերս շրջանում գործել է 5 անօրինական խմբավորում, որից 2-ը ամբողջությամբ ոչնչացվել է իրանական Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում:
Բացահայտվել են նրանց հենակետեր և զինյալների բազաները Իրաքի և Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում: «Ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է»,- տեղեկացրել է գեներալը:
Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային Իրանում իրավիճակն ապակայունացնող խմբավորումներին աջակցելու մեջ:
«Այդ երկու երկրների հատուկ ծառայությունները հանդերձանքով և ֆինանսական աջակցությամբ են ապահովում Իրանում գործող քրդական ծայրահեղական «Փեժակ» խմբավորմանը, որը PKK-ի մասնաճյուղն է»,- ասել է նա: