Բաժիններ՝

«ԵՄ-ն կկասեցնի Թուրքիայի անդամակցության գործընթացը մահապատժի վերականգնման դեպքում». Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, Եվրամիությունը կկասեցնի եվրոպական դաշինքին երկրի միանալու գործընթացը, հայտնում է Reuters-ը:

«Եթե Թուրքիան վաղն առավոտյան վերականգնի մահապատիժը, մենք անհապաղ կկասեցնենք բանակցությունները, քանի որ երկիրը, որի իրավական զինանոցում կա մահապատիժ, տեղ չունի Եվրամիությունում»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով ֆրանսիական France 2 հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ Թուրքիայում իրերի դրությունը հիմա այնպիսին է, որ մոտ ժամանակներս երկիրը չի կարող միանալ եվրոպական դաշինքին:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:
Վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության կենտրոններ Ստամբուլում և Անկարայում սպանվել է Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է:

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու երկրի վարչապետ Բինալի Յլըդըրըմը հայտարարեցին մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031