![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես բռնապետ չեմ». Էրդողան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Cn6ghR3WEAA3UGI_640x420.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանի պատգամավորների առջև, տեղեկացնում է Euronews-ը:
Էրդողանը ելույթ է ունեցել հանդիսությունների սրահում, քանի որ նիստերի սրահը հարձակումների հետևանքով ավերվել էր:
Իր ելույթում Էրդողանը հերքել է այն մեղադրանքները, թե ապստամբությունը ճնշելուց հետո ինքը ձեռնամուխ է եղել բռնապետական ռեժիմի հաստատմանը:
«Մենք ողջ աշխարհում մեր արտգործնախարարության միջոցով ողջ աշխարհով կտարածենք կատարվածի մասին պատմող տեսագրությունները: Տեսնելով այդ կադրերը՝ հուսով եմ, որ կդադարեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը հեշտորեն անվանել բռնապետություն, իսկ նախագահին՝ բռնապետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո թուրքական իշխանությունները ձերբակալել են ավելի քան 10 հազար զինվորականների և պետական ծառայողների: Տասնյակ հազարավոր ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Տեսանյութն՝ այստեղ