Բաժիններ՝

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բանտերում են հայտնվել տասնյակ դեռահասներ. The Telegraph

Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել են երեխաներ, որոնք մինչ օրս բանտերում են, գրում է բրիտանական The Telegraph-պարբերականը:

Խոսքը Kuleli զինվորական դպրոցի 15-17-ամյա սաների մասին է, որոնց ձերբակալել են պետության դեմ դավադրությանը առնչություն ունենալու կասկածանքով:

Նրանց փաստաբանի խոսքով՝ հեղաշրջման փորձի ժամանակ դեռահասներին ստիպել են հագնել համազգեստ և կրել զենքեր՝ առանց փամփուշտների:

Նրանք մինչ օրս գտնվում են թուրքական բանտերում, միաժամանակ, նրանց թույլ չեն տալիս ծնողների հետ կապ հաստատել հեռախոսով:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո թուրքական իշխանությունները ձերբակալել են ավելի քան 10 հազար զինվորականների և պետական ծառայողների: Տասնյակ հազարավոր պետծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Լայնամասշտաբ զտումների են ենթարկվել նաև ուսումնական և գիտական հաստատությունները, որոնցից աշխատանքից ազատվել են հազարավոր աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս