Ռուսաստանը վաճառում է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության պետական բաժնեմասի 19,5 տոկոսը:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում առաջարկել է դիտարկել Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հնարավորությունը:
Իսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Արդեն շուրջ չորս ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի քույրը change.org կայքում «Ռուսաստա՛ն, պաշտպանի՛ր քո քաղաքացուն» վերնագրով ստորագրահավաք է սկսել՝ ուղղված ՌԴ իշխանություններին՝ եղբորը բանտից ազատելու խնդրանքով:
Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը մտադիր չէ ամբողջությամբ ոչնչացնել ծայրահեղական «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին բացատրել է իր խոսքերը, որոնք վերաբերել են Ռուսաստանի տարածքում հնարավոր ահաբեկչություններին։
Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակաիր Շիմոն Պերեսին հուղարկավորել են Երուսաղեմի գլխավոր գերեզմանատանը, որը գտնվում է Հիշողության լեռան վրա (Herzl), հայտնում է BBC-ն։
Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, ռուսաստանցի պաշտոնյաներին կարգելվի օգտվել չսերտիֆիկացված հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp, Viber, Telegram հավելվածները։
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հավելյալ «Սու-24» և «Սու-34» ռմբակոծիչներ։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Gulfstream G200-ը, որը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, վթարի է ենթարկվել Բարսելոնայի El Prat օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս, և օդանավակայանի ներկայացուցիչները ստիպված են եղել փակել թռիչքուղիներից մեկը:
Եվրամիությունը պլանավորում է դեկտեմբերին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության երկարաձգման մասին որոշումը՝ կապված Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին վստահ է, որ Վրաստանը խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ստանա միակուսակցական խորհրդարան, ինչպես ցանկանում է «Վրացական երազանքը»։ Այս մասին նա հայտարարել է այսօր Թբիլիսիի Գլդանի շրջանում հանդիպման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այսօր Վրաստան կժամանի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և Վրաստանը պատրաստվում է ըստ արժանվույն դիմավորել նրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ըննդիմությունը բողոքի ակցիա է սկսել երկրի գործող նախագահ Ժոզեֆ Կաբիլի դեմ, որին կասկածում են իշխանության ղեկին մնալու ձգտման մեջ։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարլին հերքել է երկրի իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները, թե վերջիններս սպանում են երկրի քաղաքացիական բնակչությանը, հայտնում է Reuters-ը։
Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մոսկվայի հետ Սիրիայի ահաբեկչների դեմ պայքարի համագործակցությունից Վաշինգտոնի հրաժարվելը կդառնա լավագույն նվերը զինյալներին։ Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ֆրանսիական Rafale կործանիչները ավիահարվածներ են հասցրել ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման դիրքերին «Շառլ դե Գոլ» ավիակրից, հայտնում են ականատեսներն ու ԶԼՄ-ները։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարում էր Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությանը ուժեղացվել են անվտանգության միջոցառումները ծայրահեղականների պոտենցյալ ակցիաների պատճառով, հայտնում է Lenta.ru-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել են այն բարբարոսական, ինչպես իրենք են արտահայտվել, ավիահարվածները, որոնք հասցնում են Սիրիայի կառավարությունն ու Ռուսաստանը Հալեպի արևելքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՌԴ ԱԳՆ-ում երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս քննարկվում է Հայաստանի մասնակցությունը Սիրիայում իրականացվող մարդասիրական գործողություններին:
«Հայաստանը մի երկիր է, որն ուզում է ապրել հարեւանների հետ խաղաղության մեջ եւ հույս ունեմ որոշ պահի մեզ կհաջողվի դրան հասնել»,- ասել է հայ-ամերիկյան խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:
«Վտանգի տակ կարող է հայտնվել Ուկրաինայի շուրջ Մինսկի գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով «Բոինգի» կործանման վերաբերյալ Հոլանդիայում հրապարակված Միջազգային քննչական խմբի եզրակացությանը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 800 միլիոն դոլարով՝ կազմելով 3,7 միլիարդ դոլար: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Forbes հանդեսը:
Համաշխարհային լրատվության հիմնական թեման Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի մահվան գույժն է ու կենսագրությունը: Ու դա զարմանալի չէ: Նրան սովորական քաղաքական դեմք չես համարի: Շատերի համար նա պետությանն ու ազգին ծառայած գործչի մարմնավորում է:
«Հայաստանը պետք է հետապնդի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու քաղաքականություն, նվաճելով ավելի մեծ հարգանք և ավելի շատ դիվիդենտներ ՌԴ-ի աչքում` այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, միակ երկիրը, որը տեղակայել է ռուսական ռազմական բազա, միակ երկիրն այս տարածաշրջանում, որը և՛ ԵՏՄ, և՛ ՀԱՊԿ անդամ է»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն այս զենքերի արդիականացումը համարում է Պենտագոնի առջեւ դրված թիվ մեկ առաջադրանքը, ում խոսքերով, միջուկային առաքելությունն Ամերիկայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։
Հարցին, թե սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների վրա՝ հաշվի առնելով դրանում Մոսկվայի գործոնը, ասաց. «Ոչ»։