ԵՄ-ն դեկտեմբերին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը
Եվրամիությունը պլանավորում է դեկտեմբերին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության երկարաձգման մասին որոշումը՝ կապված Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ։
Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք շարունակում ենք քննարկել այն, թե ինչպես կարող ենք օգնություն ցուցաբերել Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական ներդրմանը, որպեսզի հնարավոր լինի հասնել կրակի իրական դադարեցման և հուսով եմ՝ խաղաղության։ Իմ դերը Եվրոպային բացատրելն է, որ Ուկրաինան իրավիճակի զոհն է։ Մենք պետք է շարունակենք Ուկրաինային աջակցություն ցուցաբերել։
Ես առաջարկել եմ իմ գործընկերներին հոկտեմբերին քննարկել ընդհանուր ռազմավարությունը՝ իրավիճակի լուծման նպատակով։ Հուսով եմ՝ դեկտեմբերին մենք Եվրոպական խորհրդում կկարողանանք շարունակել պատժամիջոցների ներդրման մեր քաղաքականությունը»,- ասել է Տուսկը։