
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հարցով համագործակցությունից հրաժարվելը նվեր կլինի ահաբեկիչներին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի հետ Սիրիայի ահաբեկչների դեմ պայքարի համագործակցությունից Վաշինգտոնի հրաժարվելը կդառնա լավագույն նվերը զինյալներին։ Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես հայտարարել է Զախարովան, «եթե Վաշինգտոնից փոխահամագործակցությունը դադարեցնելու մասին սպառնալիքները վերածվեն որոշման, ապա այլևս կասկած չի լինի՝ Սպիտակ տունն իր թևերի տակ է առել զինյալներին, ահաբեկչական փողոցում նույնպես մեծ տոն կլինի»։
Այդպես Զախարովան մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի հայտարարությունը, որը Սիրիայի և Ռուսաստանի գործողությունները անվանել է «նվեր» ԴԱԻՇ-ին և «Ջաբհաթ ան-Նուսրային»։
Զախարովան ընդգծել է, որ Վաշինգտոնը երկար ժամանակ փաստացի հերքել է Սիրիայում ահաբեկիչների առկայությունը։