Բաժիններ՝

«Մենք չենք ռմբակոծում մեր քաղաքացիներին». ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարլին հերքել է երկրի իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները, թե վերջիններս սպանում են երկրի քաղաքացիական բնակչությանը, հայտնում է Reuters-ը։

«Սիրիայի իշխանությունները չեն ռմբակոծում քաղաքացիական անձանց։ Այդ քաղաքացիները մեր մարդիկ են։ Մենք չենք ռմբակոծում քաղաքացիական անձանց, մենք չենք ռմբակոծել մարդասիրական շարասյուները։ Մենք դա չենք արել։ Նրանք, որոնք դրանք արել են, ահաբեկիչներ են»,- հայտարարել է Ջաֆարլին լրագրողներին՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ։

Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել էր, որ Սիրիայի իշխանությունների մեղքը կա երկրի քաղաքացիների մահվան հարցում։
Պան Գի Մունն ավելի վաղ դիմել էր բոլորին, ով ազդեցություն ունի Սիրիայում, «վերջ տալ այդ գիշերային մղձավանջին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս