Բաժիններ՝

Երուսաղեմում կայացել է Շիմոն Պերեսի հուղարկավորությունը

Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակաիր Շիմոն Պերեսին հուղարկավորել են Երուսաղեմի գլխավոր գերեզմանատանը, որը գտնվում է Հիշողության լեռան վրա (Herzl), հայտնում է BBC-ն։

Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել 70 երկրի ներկայացուցիչ, բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը։

Իր խոսքում ԱՄՆ նախագահը ասել է, որ Շիմոն Պերեսը մինչև իր օրերի վերջը փորձել է կյանքի կոչել այն երազանքը, որը դեռ չի իրականացել՝ երազանք Իսրայելի մասին, որը կապրեր խաղաղ, անվտանգ և հարևանների հետ համերաշխ։

Պերեսը երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետ՝ 1984-1986թթ. և 1995- 1996թթ.։
2007-2014թթ. քաղաքական գործիչը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը մահացել է չորեքշաբթի գիշերը 94 տարեկան հասակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս