Բաժիններ՝

Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի հարցով շարունակել բանակցությունները

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-­ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», հեռախոսազրույցի ընթացքում գերմանական դիվանագիտության ղեկավարը հորդորել է, որպեսզի Մոսկվան և Վաշինգտոնը շարունակեն Սիրիայում հրադադարի հարցով բանակցություններ Ժնևում:

«Նախարար Շտայնմայերը կոչ է արել ռուսական կողմին հրադադարի ռեժիմը հաստատել ավելին քան 48 ժամն է և շեշտել է դրա իրագործման կարևորությունը»,­ հայտնել է Գերմանիայի ԱԳՆ աղբյուրը: Վերջինիս խոսքով` Ժնևում ռուս և ամերիկացի դիվանագետների բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ միայն հրադադարի հաստատումը Սիրիայում, այլև հումանիտար միջանցքների ապահովումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս