Բաժիններ՝

«Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել ահաբեկչություններով». ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին բացատրել է իր խոսքերը, որոնք վերաբերել են Ռուսաստանի տարածքում հնարավոր ահաբեկչություններին։

«Ես տեսա հայտարարություն այն մասին, որ իբր փորձել եմ դրդել ահաբեկչության։ Դա ճիշտ չէ։ Ես ընդհանրապես դա չեմ ցանկացել հաղորդել»,- նրա խոսքերը մեջբերել է գերատեսչության պաշտոնական կայքը։

Քիրբին հավելել է, որ չի ցանկացել սպառնալ ոչ ոքի։
«Հարցը եղել է հետևյալը․ «Ի՞նչ հետևանքներ են սպասվում Ռուսաստանին իր պարտավորությունների իրականացման նկատմամբ անլուրջ մոտեցման դեպքում»։ Եվ ես ասացի, որ պետքարտուղար Ջոն Քերին դրանից առաջ բազմիցս ասել է, որ կլինեն ավելի շատ պատերազմներ, ավելի շատ արնահեղություն»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամի շարունակության դեպքում Ռուսաստանում կարող են տեղի ունենալ ահաբեկչություններ։
«Հետևանքներն այնպիսին են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի, ծայրահեղականները, ծայրահեղական խմբերը շարունակում են օգտվել Սիրիայում առկա իշխանական վակուումից՝ իրենց գործողությունները ընդլայնելու համար, որոնք, անկասկած, ներառելու են հարվածներ ռուսական շահերին, հնարավոր է, անգամ ռուսական քաղաքներին։

Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել իր զինվորականներին՝ պարկերի մեջ, և նրանք (ռուսաստանցիները) կշարունակեն կորցնել ռեսուրսներ, հնարավոր է, անգամ՝ ինքնաթիռներ»,- հայտարարել էր Քիրբին։

ՌԴ ԱԳՆ-ն ամերիկացու խոսքերը բնորոշել էր որպես «գործողության դիմելու վատ թաքնված հրավեր»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը համեմատել է հարձակման հրամանի հետ («Фас!»):

«Ձեզ չի՞ թվում, թե նման որովայնախոսությունը «պարկերով դիերի», «ռուսական քաղաքներում ահաբեկչությունների», «ինքնաթիռների կորսուստների» մասին ավելի շատ նման են «Ֆաս» հրամանի, քան դիվանագետի մեկնաբանությունների»,- գրել է Զախարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս