Բաժիններ՝

Ռուսաստանն ավելացրել է Սիրիայում ավիախմբի թվաքանակը. «Իզվեստիա»

Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հավելյալ «Սու-24» և «Սու-34» ռմբակոծիչներ։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։

Բացատրվում է, որ ավիախմբի թվաքանակն ավելացել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական կապերի հնարավոր խզման պատճառով։

«Խմեյմիմ» ավիաբազայում նաև նախապատրաստվել են «Սու-25Գրաչ» գրոհայինները, սակայն դրանց ուղարկման հրամանը դեռ չի տրվել։

«Անհրաժեշտության դեպքում օդատիեզերական խմբավորումը կուժեղացվի 2-3 օրում։ Գրոհիչ «Սու-25»-ը, որը նախատեսված է «Խմեյմիմ» բազա ուղարկելու համար, արդեն նախապատրաստվել է թռիչքին, դրանց անձնակազմերը սպասում են հրամանատարության հրամանին»,- հայտնել է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս