
Իսրայելը «Մավի Մարմարա»-ի գործով փոխհատուցում է վճարել Թուրքիային

Իսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փոխանցված գումարը կտրվի «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման հետևանքով զոհված և վիրավորված անձանց մերձավորներին:
Հաղորդվում է, որ գումարը փոխանցվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մասնակցելիս է եղել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի թաղման արարողությանը:
2010 թ. մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով: Հարձակման հետեւանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել եւ փոխհատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվը, ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկար ժամանակ մերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունը համապատասխանում է միջազգային օրենքներին: