Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ արձագանքը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ում երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս քննարկվում է Հայաստանի մասնակցությունը Սիրիայում իրականացվող մարդասիրական գործողություններին:

«Այդ հարցը քննարկվում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Դա ոչ այնքան Ռուսաստանի Դաշնության, որքան ՄԱԿ-ի և իհարկե, կոնկրետ երկրների հետ նրա փոխհարաբերության մասին է առ այն, թե ինչ ավանդ կարող են նրանք ունենալ համապատասխան գործունեությունում»,- ասել է Մարիա Զախարովան:

Սիրիայի մարդասիրական ծրագրերին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին հայտարարությունը Սերժ Սարգսյանն արել էր սեպտեմբերի 16-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930