2026–ին ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը կգերազանցի 100 մլրդ դոլարը. Ղազախստանի վարչապետ

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը 2026 թվականին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 95 մլրդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է 2024 թվականի համեմատ։ Սակայն արդեն այս տարի 7.3% աճ է կանխատեսվում՝ 102 մլրդ դոլար։

Բեկտենովը նաև նշել է, որ ժամանակակից պայմաններում հատուկ նշանակություն է ստանում առևտրի թվային մեխանիզմների զարգացումը, ուստի Ղազախստանը աջակցում է ԵԱՏՄ–ում ապրանքների էլեկտրոնային վաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը։

Ղազախստանի վարչապետի խոսքով՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա ընդլայնել հնարավորությունները բիզնեսի համար և կհեշտացնի առևտրի մասնակիցների հասանելիությունը գործընկեր երկրների շուկաներ։

Բեկտենովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կոչ է արել ապահովել համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանավորվածությունների նախապատրաստումը և համաձայնեցումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31