![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոնալդուի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բարսելոնայի օդանավակայանում
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Ronaldu-1.jpg)
Ծայրահեղ դժբախտ քաղաք պորտուգալացու համար:
Gulfstream G200-ը, որը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, վթարի է ենթարկվել Բարսելոնայի El Prat օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս, և օդանավակայանի ներկայացուցիչները ստիպված են եղել փակել թռիչքուղիներից մեկը:
Ինքնաթիռը թռիչք է կատարել առանց ուղևորների, օդաչուն ստացել է փոքր վնասվածք: Ռոնալդուն ինքն այդ պահին գտնվել է «Ռեալի» տրամադրության տակ:
Ռոնալդուն ինքնաթիռը ձեռք է բերել 2015թ., 19 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը