Սխալ բան է կատարվում, շատ սխալ․ մի՛ արեք․ Արամ Իսաբեկյան
Արամ Իսաբեկյանը գրում է. «Հարգելի բարեկամներ, երեկ տեղեկացա որ Հայոց Ամենայն Կաթողիկոսին դատարան են հրավիրել եվ ուզում են դատել այն բանի համար որ կարգալույծ է հայտարարել եպիսկոպոսներից մեկին, որին ժամանակին հենց ինքն էլ այդ կոչումը ընծաել էր:
Մի անգամից մտքիս է գալիս հայրս Էդուարդ Իսաբեկյանը, արդյոք նա հավանություն կտար այս իրողությանը , իհարկե ոչ՛, իսկ մեր մեծերից մեկը, որոնց այդքան սիրում ենք հիշատակել , նրանք ինչ կասեին , պարզ չի որ բոլորն էլ մեղմ ասած կվրդովվեին հաստատ: Սխալ բան է կատարվում, շատ սխալ: եվ ես ինձ վատ եմ զգում, ոնց որ շատ շատերը: Այսպիսի բան չպիտի կատարվեր, մի արեք»:

