Բաժիններ՝

Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչական «Ան-Նուսրա» խմբավորումը պահպանելու ցանկության մեջ

Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը մտադիր չէ ամբողջությամբ ոչնչացնել ծայրահեղական «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Վաշինգտոնը ցանկանում է «ամեն դեպքում» պահպանել այդ խմբավորումը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչ մի անգամ հարված չի հասցրել «Ան-Նուսրայի» դիրքերին։

Պատասխանելով Հալեպի ռմբակոծությունների պատճառների մասին հարցին, որը Ռուսաստանն իրականացնում է սիրիական ավիացիայի հետ համատեղ և որին զոհ է դարձել նվազագույնը 400 մարդ, Լավրովն ասել է, որ Մոսկվան ձեռնարկում է հնարավոր ամեն ինչ՝ քաղաքացիան բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։

Սակայն, ինչպես պնդում է Լավրովը, շատ դեպքերում խաղաղ բնակիչները գտնվել են «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալների դիրքերի հարևանությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս