Մերկելն ու Օբաման քննարկել են Հալեպին հասցված ռուսական ավիահարվածները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել են այն բարբարոսական, ինչպես իրենք են արտահայտվել, ավիահարվածները, որոնք հասցնում են Սիրիայի կառավարությունն ու Ռուսաստանը Հալեպի արևելքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սպիտակ տունը հրապարակել է պաշտոնական հայտարարություն՝ կապված Օբամայի և Մերկելի հեռախոսազրույցի հետ, որը տեղի է ունեցել նախօրեին։
Հայտարարության մեջ ասվում է, որ Հալեպի արևելքում բնակվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց կեսը երեխաներ են։
Օբամայի և Մերկելի կարծիքով՝ Ռուսաստանի և Սիրիայի կառավարության վրա առանձնահատուկ պատասխանատվություն է դրված ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդասիրական մատչումն ապահովելու ուղղությամբ երկրի դժվար հասանելի շրջաններում։