Բաժիններ՝

«Մենք չենք ունենա միակուսակցական խորհրդարան, ինչպես ցանկանում է «Վրացական երազանքը»». Ուսուպաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին վստահ է, որ Վրաստանը խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ստանա միակուսակցական խորհրդարան, ինչպես ցանկանում է «Վրացական երազանքը»։ Այս մասին նա հայտարարել է այսօր Թբիլիսիի Գլդանի շրջանում հանդիպման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ուսուպաշվիլին հանդիպման էր գնացել «Հանրապետական կուսակցության» մեծամասնական թեկնածու Կախա Սվանաձեի հետ։
Ինչպես հայտարարել է Ուսուպաշվիլին, ինքը վստահ է, որ հոկտեմբերի 8-ին կարվի ընտրություն՝ հօգուտ երկրի։

«Տեսնում եմ, որ մի կողմից բնակչությունը դժգոհ է, քանի որ մարդիկ այդ չորս տարիներից ավելի շատ էին ակնկալել, մյուս կողմից, տեսնում եմ այն, որ նրանք ունեն լավագույն ապագայի հույս։

Վստահ եմ, մենք չենք ունենա միակուսակցական խորհրդարան, ինչպես դա ցանկանում է «Վրացական երազանքը»։ Վստահ եմ, որ մենք կունենանք բազմակուսակցական խորհրդարան, որտեղ գործեր կարվեն»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930