Բաժիններ՝

Հռոմի պապին Թբիլիսիի օդանավակայանում կդիմավորեն Վրաստանի նախագահն ու պատրիարքը

Այսօր Վրաստան կժամանի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և Վրաստանը պատրաստվում է ըստ արժանվույն դիմավորել նրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան կդիմավորեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը։

Այնուհետ Վրաստանի նախագահական նստավայրում Հռոմի պապը կհանդիպի երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, կրոնական տարբեր համայքների անդամների հետ։

Հոկտեմբերի 1-ին պապը կայցելի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճար և պատարագ կմատուցի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում։ Հանդիպումներ են նախատեսված նաև տեղի կաթոլիկ հոգևորականների հետ, որից հետո սրբազան քահանայապետը կայցելի Քամիլյան միաբանության խնամակալության կենտրոն՝ հանդիպելու տեղի աշխատակիցների հետ։ Այնուհեը Հռոմի պապը կայցելի Մցխեթի պատրիարքարան աթոռանիստ եկեղեցի։

Այցելության վերջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու։
Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։

Փաստացի, Հռոմի պապը Վրաստանում կմնա 2 օր, Ադրբեջանում՝ 1 օրից էլ պակաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս