Հայաստանի սահմանի թուրքական երկաթուղին վերանորոգվում է

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշն այցելել է Հայաստանի հետ սահմանամերձ գոտի, որտեղ ծանոթացել ու հետևել է երկաթուղու վերոնորոգման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շինհրապարակում նրան մանրամասն տեղեկություններ են փոխանցվել շինաշխատանքների ներկայիս վիճակի, իրականացվող տեխնիկական գործընթացների և նախատեսված աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ:

Գնահատվել են երկաթգիծն ավելի անվտանգ դարձնելու համար ռելսերի թարմացման, ենթակառուցվածքների ամրապնդման, ինչպես նաև սպասարկման և վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծի վրա ընթացող աշխատանքների ավարտով կարդիականացվեն և կբարելավեն ենթակառուցվածքները, կբարձրացվի տրանսպորտային անվտանգությունը և ապագայում զգալի ներդրում կունենա երկաթուղային տրանսպորտի ոլորտում։

Նշվել է, որ սպասարկման և վերանորոգման աշխատանքների ավարտից հետո գիծը կարդիականացվի՝ դառնալով ավելի անվտանգ, ավելի արդյունավետ և կարողունակ ծառայել առաջիկա տարիների ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31