
Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 800 մլն դոլարով. Forbes

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 800 միլիոն դոլարով՝ կազմելով 3,7 միլիարդ դոլար: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Forbes հանդեսը:
Նրա տվյալների համաձայն՝ մագնատի, որը սեփական շինարարական կայսրությունն ունի, կապիտալի կրճատման պատճառներից մեկը դարձել է ԱՄՆ-ում, այդ թվում՝ Նյու Յորքում անշարժ գույքի շուկայի թուլացումը:
Forbes-ն ստուգել է հանրապետականին պատկանող 28 ակտիվները՝ պարզելով, որ դրանցից 18-ի արժեքը վերջին տարում զգալիորեն իջել Է: Միլիարդատիրոջ ակտիվներից սոսկ յոթն է ավելացրել գինը:
Թրամփն ինքն ավելի վաղ հայտարարել է, թե իր կապիտալը գերազանցում Է 10 միլիարդ դոլարը, սակայն փորձագետները քանիցս կասկած են հայտնել՝ պնդելով, որ ձեռնարկատիրոջ կարողությունը շատ ավելի փոքր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: