Բաժիններ՝

ՌԴ պաշտոնյաներն աշխատանքից կհեռացվեն WhatsApp-ից, Viber-ից և Telegram-ից օգտվելու դեպքում. «Իզվեստիա»

Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, ռուսաստանցի պաշտոնյաներին կարգելվի օգտվել չսերտիֆիկացված հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp, Viber, Telegram հավելվածները։

Արգելքի խախտման համար նրանց կսպառնա կարգապահական պատիժ՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում։

Այդ հարցի քննարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի աշխատակազմում խորհրդակցության ժամանակ։

Նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի վաղ հարց էր բարձրացրել պաշտոնյաների կողմից ծառայողական բնույթի տեղեկության քննարկման մասին WhatsApp, Viber, Telegram հավելվածների միջոցով։

OpenStat վիճակագրական ծառայության հիմնադիր Լեոնիդ Ֆիլատովը պատմել է, որ ցանկացած աշխատանքային նամակագրություն կարող է պարունակել պետական գաղտնիք, ինչը պետք է պաշտպանվի օրենքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930