
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությանն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությանը ուժեղացվել են անվտանգության միջոցառումները ծայրահեղականների պոտենցյալ ակցիաների պատճառով, հայտնում է Lenta.ru-ն։
Ձեռնարկվել են հավելյալ միջոցառումներ, որոնք կապված չեն կոնկրետ սպառնալիքների հետ։
Դեսպանությանը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ զանգվածային միջոցառումներ հաճախելուց, որոնք կարող են պոտենցյալ վտանգ ներկայացնել։ Դիվանագետները կոչ են արել ռուսներին զգոնություն ցուցաբերել։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել արտերկրում գտնվող ռուսաստանցիներին զգուշություն ցուցաբերել սեպտեմբերի 30-ին, այսպես կոչված Զայրույցի միջազգային օրը և Հալեպում ռազմական գործողությունների նկատմամբ բողոքի նոր ալիքի ֆոնին։
Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն, զերծ մնալ այնպիսի վայրեր հաճախելուց, որտեղ «զայրույթն ու բողոքը» կարող են արտահայտվել նրանց դեմ։