![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովն ու Քերին քննարկել են Հալեպում իրավիճակի կարգավորման հնարավորությունը. ՌԴ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Lavrov.jpg)
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում առաջարկել է դիտարկել Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն։
«Առաջարկվել է դիտարկել Հալեպում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հնարավորությունը։ Ընդ որում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել քաղաքի արևելյան մասում խաղաղ բնակիչներին զինյալների կողմից բռնի ուժող պահելու, ՄԱԿ-ի խնդրանքներին հակառակ մարդասիրական օգնության մատչումին խոչնդոտելու վրա»,- հայտարարել է Ռյաբկովը։
Ռյաբկովը հայտնել է, որ Լավրովի և Քերիի հեռախոսազրույցոը տևել է գրեթե 1.5 ժամ։