Ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար սպանել է երկու տարեց կնոջ
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով, ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սպանության և ավազակության դեպքերի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված 2 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի սպանության և ավազակության հոդվածներով (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:

