ՌԴ–ն հարվածներ է հասցրել նավահանգստային ենթակառուցվածքներին և 371 ԱԹՍ ոչնչացրել
Հուլիսի 30-ի երեկոյան Ռուսաստանի զինուժը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Օդեսայից հարավ ծովային անցման վրա 1 նավ է խոցվել, որը ռազմական բեռ էր տեղափոխում ուկրաինական նավահանգիստ։
Բացի այդ, գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը 371 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Ռոստովի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Դաղստանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների երկնքում։

