Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանին սադրում են». Պուտին

Արևմուտքի երկրները մշտապես սադրում են Ռուսաստանին և ձգտում են նրան ներքաշել հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անցած տարվա հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վարշավայում 1989 թվականից առաջին անգամ Ռուսաստանը դաշինքի համար ճանաչվեց անվտանգության հիմնական սպառնալիք, իսկ Ռուսաստանի զսպումը պաշտոնապես հռչակվեց ՆԱՏՕ-ի նոր առաքելություն»,- ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում։

Պուտինը կարծում է, որ այդ նպատակով իրականացվում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնում։
«Փաստացի, նախկինում էլ իրականացվել է, սակայն հիմա այլ բան են գտել, ինչպես նրանց թվում է, ավելի լուրջ հիմնավորում»,- ասել է Պուտինը՝ ուշադրություն հրավիրելով ՆԱՏՕ-ի մեջ մտնող առաջատար պետությունների ազգային սահմանների մոտ ռազմավարական ու սովորական սպառազինությունների տեղակայման վրա։

«Մեզ մշտապես սադրում են ու ձգտում են ներքաշել հակամարտության մեջ»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս