Իսպանիայի վարչապետը հազարավոր միգրանտների մուտքը Սեուտա բնութագրել է որպես «քաղաքի տարածքային ամբողջականության խախտում»

Սեուտան իսպանական քաղաք է, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, արժանի է մեր ամենախիստ դատապարտմանը․ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն՝ անդրադառնալով Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա ավելի քան 49․000 միգրանտների անօրինական մուտքին։

Սանչեսը տեղի ունեցածը բնութագրել է որպես իսպանական քաղաքի տարածքային ամբողջականության խախտում։

«Իսպանիայի կառավարությունը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսներն ու միջոցները՝ Սեուտայի բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև ինքնավար քաղաքում խաղաղ համակեցությունն ապահովելու համար», – հայտարարել է Սանչեսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031