Բաժիններ՝

Ռուսաստանցիների 78%-ը հանդես է գալիս Բելառուսի հետ վիզային ռեժիմ սահմանելու օգտին. հարցում

Չնայած այն բանին, որ ռուսաստանցիների մեծ մասը Բելառուսը համարում է բարեկամական պետություն, առևտրային և տնտեսական գործընկեր, ռուսաստանցիների 78%-ը հանդես է գալիս Բելառուսի հետ վիզային ռեժիմ սահմանելու օգտին, իսկ կեսից ավելին (60%) դեմ է նրան շուկայականից ցածր գնով նավթ և գազ վաճառելուն, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնին։

Հարցվածների ընդամենը 16%-ն է կողմ արտահայտվել Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանի պահպանությանը՝ որպես ձևականություն։ Ընդ որում՝ վիզային ռեժիմին կողմ է 18-24 տարեկան քաղաքացիների 89%-ը։

Ռուսաստանցիների 38%-ը կողմ է, որ էներգառեսուրսները Բելառուսին արվեն զեղչով՝ որպես աջակցություն ռուսական քաղաքականությանը միջազգային ասպարեզում։
Դժվարացել է պատասխանել հարցվածների 6%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728