Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանին հակազդելու համար աշխատանքային խմբեր կստեղծեն

ԱՄՆ-ը և Իսրայելը աշխատանքային խմբեր կստեղծեն մի շարք ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ Իրանին հակազդելու ու Պաղեստինի տնտեսության զարգացման համար, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Որոշումը կայացվել է բանակցությունների արդյունքով, որոնք նախօրեին Վաշինգտոնում անցկացրել են Իսրայելի վարչապետն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ղեկավարները իրենց թիմերին հրամայել են ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր կայանալիք ամիսներին, որպեսզի զգալի լավացնեն երկկողմ հարաբերությունները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կիբերոլորտում, հետախուզությունում, անվտանգությունում, առևտրում, տեխնոլոգիաներում, Իրանից բխող սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև արաբա-իսրայելական համագործակցության զարգացմանը, ներառյալ՝ տնտեսական համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առանձին աշխատանքային խումբ կզբաղվի Պաղեստինի տնտեսության աճի նպաստմամբ, հայտնել են Սպիտակ տնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728