Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վառելիք մատակարարել Ղրղզստանին

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ղրղզստանին վառելիք մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին Ղրղզստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններից հետո հայտարարել է Ղրղզստանի էներգետիկայի նախարար Ալտինբեկ Ռիսբեկովը։

«Այսօր մենք Ղրղզստանի և Ադրբեջանի միջև հուշագիր ենք ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարման, ինչպես նաև էներգետիկ համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս հուշագիրը մեզ հնարավորություն կտա կառուցել արդյունավետ համագործակցություն նավթամթերքի ոլորտում»,- նշել է Ռիսբեկովը։

Նրա խոսքով՝ կողմերը մշակում են էներգետիկայի ոլորտում ճանապարհային քարտեզ։ Քննարկվում է նաև փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ Վառելիքի մատակարարման ժամկետները, ծավալները և արժեքը դեռևս հայտնի չեն։

Ղրղզստանի կառավարությունն ավելի վաղ բանակցություններ էր սկսել այլընտրանքային աղբյուրներից վառելիքի մատակարարման վերաբերյալ։ Դիտարկվել են Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից մատակարարումները։ Չինաստանից և Բելառուսից վառելիքի մատակարարումներն արդեն սկսվել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով հուլիսի 30-ին ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու Չոլպոն-Աթայում անցկացվող Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական խորհրդատվական հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031