ԱՄՆ Պետդեպը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ չեն կատարվել Կոնգրեսի պահանջները

Թուրքիան չի ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ամերիկյան F-35 կործանիչներ ստանալու համար։ Նման դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը:

«Թուրքիան դեռ չի կատարել այդ պայմանները»,-Fox News հեռուստաալիքը մեջբերում է Պետքարտուղարության՝ հուլիսի 22-ի նամակը ԱՄՆ-ի Կոնգրեսին։

Նրանում պարզաբանում է, որ ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի  Անկարան չի հրաժարվել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգից կամ դրա հետ կապված սարքավորումներից, չի խոստացել կրկին դրանք չգնել և չի կատարել Կոնգրեսի կողմից սահմանված մյուս հավաստագրման պահանջները։

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «ընդունում է Թուրքիայի ռազմավարական կարևորությունը», իսկ նրա վարչակազմը կոչ է անում Անկարային «լուծել չլուծված հարցերը»։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է, և մենք շարունակում ենք փոխգործակցել մեր կարևոր ու բազմակողմանի հարաբերությունների բոլոր ասպեկտներով», – նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Հուլիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի հետ փոխգործակցում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների հետ կապված հարցերի լուծումը գտնելու համար։

«Մեր ռազմական ու քաղաքական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ դրական հունով են զարգանում, և մենք լուծումներ ենք փնտրում փոխըմբռնման ու համագործակցության ուղիով», – Daily Sabah-ը մեջբերում է նախարարի խոսքը՝ թուրք խորհրդարանականների հարցերին նրա գրավոր պատասխաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031