Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն

Վտանգավոր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Սեուտայից ստացվող պատկերներն անընդունելի են։

Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մտնել մեր Միություն՝ առանց մեր կանոններին հետևելու։

Վտանգավոր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն։ Եվ վերադարձը պետք է լինի արագ, ինչպես թույլ են տալիս մեր կանոնները։

Ես հանձնարարել եմ երկու հանձնակատարների՝ աջակցելու իրավիճակի վերահսկմանը։

Վստահ եմ, որ Մարոկկոյի հետ մեր սերտ գործընկերությունը կօգնի ապահովել առարկայական արդյունքներ»,- գրել է Լայենը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031