Բաժիններ՝

Հայաստանը ժամանակավորապես արգելել է տոմատի մածուկի ներմուծումը

Հայաստանը տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Սահմանափակումը գործելու է վեց ամիս ժամկետով։ Արգելքը տարածվում է նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից նշված ապրանքատեսակի վրա։

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է լոլիկի մածուկ ներմուծող տնտեսվարողների և տեղական հումքով լոլիկի մածուկ արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կարգավորելու անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ հայկական ծագման կարանտինային ապրանքների արտահանման և տարանցման վրա դրված սահմանափակումների պատճառով մրգերի ու բանջարեղենի, այդ թվում՝ ջերմոցային լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են։ Արդյունքում՝ արտահանվող ջերմոցային լոլիկի զգալի մասն այժմ իրացվում է ներքին շուկայում, ինչն էլ հանգեցնում է բաց դաշտում աճեցված լոլիկի պահանջարկի նվազմանը։

Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում տեղական արտադրության լոլիկի մածուկի վաճառքի ծավալները կավելանան, լոլիկի պահանջարկը կբարձրանա, ինչի շնորհիվ էլ կապահովվի աճեցված բերքի մթերումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031