
Լոնդոնի խոշոր շուկայում հրդեհը տեղափակված է

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում զբոսաշրջիկների և տեղացի բնակիչների շրջանում հանրաճանաչ Camden Market շուկայի շենքերից մեկում բռնկած սաստիկ հրդեհը տեղափակված է: Հուլիսի 10-ին այս մասին հայտնել են Լոնդոնի հրշեջ պահպանության ծառայությունում: Նշվում է, որ հրդեհն սկսվել է հուլիսի 9-ի ուշ երեկոյան և տեղափակվել է տեղական ժամանակով 02:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին):
Հրշեջ պահպանության տվյալներով՝առանձին օջախների մերման աշխատանքնաերը շարունակվել են մի քանի ժամ: Բռնկման պատճառն այս պահին անհայտ է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ շուրջ 10 հրշեջ մեքենաներ և ավելի 70 հրշեջներ են պայքարել սաստիկ կրակի դեմ, որն ընդգրկել էր Camden Market շուկայի երեք հարկ եւ տանիքը, շուկա, որի տարածքում է գտնվում հազարից ավելի առևտրական կետ: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: