Բաժիններ՝

Կենտրոնական Չինաստանում տեղատարափ աբձրևների զոհ է դարձել 67 մարդ

Հունիսի վերջից Չինաստանի Հունան նահանգում տեղատարափ անձրևների զոհ է դարձել 67 մարդ, ևս 16-ը զոհվել կամ կորել են անհետ։ Այդ մասին հուլիսի 9-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի կառավարության տվյալները։

Տեղատարափ անձրևները դարձել են ջրհեղեղի, սողանքների և բնկելի շինությունների փլուզումներ են առաջացրել նահանգում, որտեղ տարերքից այս կամ այն չափով տուժել է 12 մլն մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, արտակարգ ծառայությունները նշված ժամանակահատվածում տուժած շրջաններից տարհանել են ավելի քան 1,62 մլն մարդու, և 470 հազարն ունի շտապ օգնության կարիք։

Տեղատարափ անձրևները նահանգում 53 հազար բնակելի տուն են քանդել, ևս 68 հազարն լորջորեն վնասվել են։ Անձրևները հուներից դուրս են բերել տեղի գետերը և հանգեցրել վերջին մի քանի տասնամյակներում ամենաուժգին ջրհեղեղների։ Տուժած շրջաններում փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 52 հազար զինծառայող, ոստիկան, հրշեջ և տեղական իշխանությունների ներկայացուցիչ։ Աղետի գոտիներ ուղարկվում են առաջին անհրաժեշտության առարկաներ։ Հզոր տեղատարափ անձրևները հունիսի վերջից նաև վնաս են հասցրել Չինաստանի հարավային, հարավ-արևմտյան և արևելյան շատ նահանգների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս