Բաժիններ՝

Քենիայի շրջաններում երեք ամսով պարետային ժամ է հայտարարվել

Քենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կարգադրությունը գործելու է ամեն օր՝ ժամը 18:30-ից մինչև 06:30-ը: Պարետային ժամի հիմնական նպատակը ահաբեկիչների գործողությունների հետ կապված հարցերը կարգավորելն է:

Նախորդ շաբաթ զինյալները Քենիայի հյուսիս-արևելքում՝ Սոմալիի սահմանից ոչ հեռու գլխատել էին առնվազն 10 մարդու: Սոմալիում գտնվող «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը սերտ կապեր ունի ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Այն Սոմալիի կառավարության դեմ զինված պայքար է տանում՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31