
ՌԴ Նախագահն ու վարչապետը ցավակցություն են հայտնել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Գլազունովի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցքություն են հայտնել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Գլազունովի մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գեղանկարիչ, Ռուսաստանի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության կադեմիայի հիմնադիր և ռեկտոր Իլյա Գլազունովը վախճանվել է կյանքի 88-րդ տարում, ՏԱՍՍ-ին հայտնել է Գլազունովի կինը՝ Ինեսա Օռլովան։