
«Ո՞ւր էին այդ բոլոր ձայները, երբ ադրբեջանցի զինվորներն անցած տարի Թալիշում սպանեցին և անդամահատեցին անօգնական ծեր մարդկանց». Ֆրանկ Էնգել. tert.am

ԵԽ պատգամավոր (Լյուքսեմբուրգ) Ֆրանկ Էնգելը ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ որևէ տեսանյութ չի դիտել, ըստ այդմ, նա չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ տեղի ունեցածի վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում նա նշել է, որ ինքն անձամբ սահմանում չէ և որևէ բան այդ մասով չի կարող ասել:
Ֆրանկ Էնգելը ափսոսանքով է հիշատակել, որ անթիվ ռազմական սադրանքներից ևս մեկից հետո ԼՂ պաշտպանության բանակի հակահարվածի հետևանքով ադրբեջանական գյուղերից մեկում անմեղ երեխայի ցավալի մահ է գրանցվել
«Ես ցավում եմ երեխայի և նրա տատիկի մահվան համար: Բայց եթե Ադրբեջանի ողջ քարոզչամեքենան հիմա շարունակում է իր սովորական անօգուտ և սխալ պնդումները՝ հայկական կողմի օկուպացիայիօկուպացիայի և սադրանքների մասին, ապա ու՞ր էին այդ բոլոր ձայները, երբ ադրբեջանցի զինվորներն անցած տարի Թալիշում սպանեցին և անդամահատեցին անօգնական ծեր մարդկանց: Որտե՞ղ էին նրանք, որ պետք է պահանջեին դադարեցնել ադրբեջանցի դիպուկահարի գործողությունները և նրանց ներխուժումը Հայաստանի Հանրապետության հյուսիս: Իհարկե, ոչ մի տեղ չկային, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմի միտումնավոր վայրագությունները իրականացվել են Բաքվի ռեժիմի հանձնարարությամբ, իսկ հայկական կողմի պաշտպանության հետևանքով գրանցված կորուստները նրանց կողմից մեկնաբանվում են որպես վայրագություններ»: